Արցախում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող

Օգոստոսի 28-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները  հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:

Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: