Բարի գալուստ պարոն նախագահ. Հայաստանի ու Վրաստանի նախագահները թվիթերում ողջունել են միմյանց

Վրաստան կատաերլիք այցից առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը թվիթերում վրացերենով գրառում է արել, կից հրապարակել հայերեն տարբերակը։ Այդ մասին գրում է «Aliq.ge»-ն:

«Ուրախությամբ սպասում եմ իմ գործընկերոջ՝ եղբայրական Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը վաղվա պաշտոնական այցի շրջանակում»,- երկու լեզուներով գրել է Սարգսյանը:

Ժամեր անց գրառումով կիսվել է Սարգսյանի վրաց գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլին, ավելացնելով՝ «Բարի՛ գալուստ Վրաստան, պարո՛ն Նախագահ»: