Եթե խելքը գլխին ընդդիմություն ունենայինք, ԱԺ արտահերթ նիստ կպահանջեին ու կքննարկեին հայկական ուժերի` Ղազախստան ուղարկելու հարցը․ Սամսոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ղրղզստանում պառլամենտը արտահերթ նիստ է գումարել և քննարկում է ՀԱՊԿ կազմով Ղազախստան ռազմական ուժ ուղարկելու հարցը: Ղրղզները արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու Ղազախստանի գործողություններին:

Եթե մենք պառլամենտում խելքը գլխին ընդդիմություն ունենայինք, կապիտուլյանտային ստատուսներ գրելու փոխարեն Ազգային ժողովի արտահերթ նիստ կպահանջեին ու կքննարկեին հայկական ուժերի` Ղազախստան ուղարկելու հարցը, դրանց կիրառության սահմանները և խնդիրները:

Բայց դե ումից ինչ ակնկալես: Շարունակեք ստատուս գրել ու խնդմնդալ»: