Վահան Բադասյանը ազատության մեջ է

Վահան Բադասյանի խափանման միջոց կալանավորումը վերացվեց, եւ նա ազատության մեջ է։ Այդ մասին տեղեկացրել է Բադասյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Բադասյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը):

Նա չի ընդունում մեղադրանքը: Նրա պաշտպանը «Մեդիալաբին» ասել էր, որ Բադասյանին կալանավորելը քաղաքական պատվեր է:

Բադասյանին այս մեղադրանքն առաջադրվել էր այն բանի համար, որ նա «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցերին պատասխանելիս, վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել՝ չթաքցնելով, որ գիտակցում է, որ իրեն այդ հայտարարության համար կձերբակալեն։