Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել 560 մարդ

Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։

Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ-ն։

Ըստ աղբյուրի, ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 566 մարդու:  

«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասվում է հաղորդագրությունում։ Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր շուրջ 39 700 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր: