Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։

«Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ փոխվստահության և հարգանքի վրա հիմնված համագործակցության զարգացումն ու խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների»,– մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: