Ադրբեջանի նպատակը Սև լիճը չէ․ Հայաստանի ներսում փորձում է օրակարգ թելադրել․ Իսկանդարյան. տեսանյութ. Factor.am

Factor.am-ը գրում է.

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանն ունի Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու ռեալ ներուժ, պատասխանեց, որ ունի, սակայն Ռուսաստանի համար միևնույն է՝ Սև լիճը Հայաստանի վերահսկողության տակ կլինի, թե Ադրբեջանի:

«Եթե անգամ Ռուսաստանը լուրջ ճնշում գործադրի և ադրբեջանցիները լքեն այդ տարածքը, դա ընդհանուր իրավիճակը չի փոխի. Ադրբեջանի նպատակը Սև լիճը չէ… Ադրբեջանը փոխում է վերաբերմունքը արցախյան կոնֆլիկտի պարադիգմի վերաբերյալ և փորձում է Հայաստանի ներսում օրակարգ թելադրել և նպաստել քաղաքական անկայունության պահպանմանը Հայաստանում»,- ընդգծել է քաղաքագետը: