Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Հեղինակ MediaLab

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր պետականության համար այս վճռորոշ պահին Արարատ Միրզոյանի ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է:

Վարչապետն ԱԺ նախագահին մաղթել է շուտափույթ ապաքինում և վերադարձ տուն ու իր պետական առաքելությանը:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրութունը։