Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 25-ին, ժամը 19.35-ին, Երւանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Դաֆ», «Ջիպ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» վարորդը մարտի 26-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 56-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 26-ին, ժամը 14.25-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Կումայրիի բաժնի և ՃՈ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ Կումայրիի բաժին է ներկայացել 22-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ «ՎԱԶ-21104» մեքենայով ինքն է վրաերթի ենթարկել քաղաքացուն:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 322-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 26-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Իջևանի Անկախության փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը, չորս անչափահաս ուղևորները և «Մազդայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 26-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղում «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 26-ին, ժամը 19.35-ին, ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ ժամը 18.00-ի սահմաններում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Կոմիսարների փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը բուժօգնության չի դիմել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։