ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը:

Այդ մասին տեղեկացնում են ՀՅԴ գրասենյակից։