Իջևանում կորոնավիրուսով վարակված կինը կենցաղային պատճառներով տնից դուրս է եկել. կազմվել է արձանագրություն․ Տեսանյութ

Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման ընդհանուր 137 դեպք, իսկ երեկ՝ 1 դեպ:

Ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։

Իջևանի բնակչուհիներից մեկը կենցաղային պատճառներով տնից դուրս է եկել։ Այդ փաստով կազմվել է արձանագրություն։

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը օրենքով նախատեսված դեպքերում առաջացնում է նաեւ քրեաիրավական հետեւանքներ։ Օրինակ, եթե այդ կանոնների խախտման պատճառով այլ անձ կամ անձինք վարակվեն կամ անզգուշությամբ ծանր վնաս պատճառվի մարդու առողջությանը, կամ անզգուշությամբ մահ առաջացնի։ Պայմանավորված նշված հետեւանքների առաջացմամբ, սահմանված են տարբեր պատժատեսակներ՝ ընդհուպ ազատազրկում։

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։