Ընտրական օրենսգրքի շուրջ ՄԻՊ առաջարկների մեծ մասը ընդունվել են

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ներկայացրել է 30-ից ավելի առաջարկներ:

Ըստ ՄԻՊ-ի, դրանք ուղղված են ընտրական իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացմանը:

«Կառավարության նիստից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների գերակշիռ մասը Կառավարության իրավասու ներկայացուցիչներն ընդունել են, իսկ առաջարկների մնացած մասն արձանագրվել է՝ ուսումնասիրության նպատակով»,- տեղեկացնում է Օմբուդսմենը: