Ղրղզստանի վարչապետի հետ քննարկեցինք երկու երկրների միջև համագործակցության զարգացումը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանում, գրառում է կատարել Թվիթերի իր էջում. 

«Եվրասիական միջկառավարական խորհրդի և Թվային ֆորումի լիագումար նիստի շրջանակներում Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ: Քննարկեցինք Հայաստանի և Ղրղզստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացումը»,- գրել է Փաշինյանը:

Նշենք, որ այսօր տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի շրջանակներում նախատվում է դիտարկել միության ներքին շուկայի գործունեությանն առնչվող ինտեգրացիոն օրակարգի հարցերի լայն շրջանակ: