Վարդենիս համայնքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում Վարդենիսի համայնքապետարանի եւ ԱԻՆ փրկարարական ծառայության համատեղ միջոցներով ապրիլի 17-ից ախտահանվում են քաղաքի բազմաբնակարան շենքերը, անհատ քաղաքացիների բնակարանները, պետական կառույցները, առողջապահական հաստատությունները, կենտրոնական փողոցները։
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ, համայնքում իրականացվում է ամենօրյա ախտահանում։ Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջը:
Հիշեցնենք, որ Գեղարքունիք մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ երեկվա դրությամբ Վարդենիսում կորոնավիրուսի 47 դեպք էր հաստատվել: