ՀՀԿ ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը

ՀՀԿ ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը
ՀՀԿ ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ այդ կուսակցությունը մասնացկելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, ցուցակն էլ գլխավորելու է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Նիստում քննարկվել է քաղաքական հայտարարության նախագիծը, որն հավանության է արժանացել:

ՀՀԿ-ից փոխանցում են, որ որոշվել է մեկ շաբաթ ժամանակ տրամադրել խորհրդի անդամներին՝ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար:

Ներկայացված առաջարկությունները քննարկման կդրվեն Կուսակցության գործադիր մարմնի նիստում:

ՀՀԿ գործադիր մարմինը, առաջարկությունների   քննարկման հիման վրա կհաստատի հայտարարության վերջնական տեքստը:

ՀՀԿ հայտարարության նախագծի ամփոփիչ տարբերակը` ստորեւ.

ՀՀԿ խորհուրդը որոշել է.

1. Մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին: 2. Հավանություն տալ կուսակցության նախընտրական ծրագրի նախագծին և լիազորել Գործադիր մարմնին` լրամշակել այն՝ համաձայն խորհրդի նիստում հնչեցրած առաջարկների: 3. Հավանություն տալ ընտրական ցուցակի ձևավորման սկզբունքներին և լիազորել Գործադիր մարմնին՝ ձևավորելու և հաստատելու կուսակցության ընտրական ցուցակը:

4. Անմիջապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նախաձեռնել ՀՀԿ արդիականացման գործընթաց: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի անդամագրման և անդամների հետ փոխգործակցության մեխանիզմների բարելավման, ինքնաբավ գործունեության համար անհրաժեշտ կուսակցական մեխանիզմների ներդրման, երիտասարդության հետ աշխատանքի որակի բարձրացման, գործունեության գաղափարական հենքերի ուժեղացման, ղեկավար կազմի համալրման մեխանիզմների վերանայման խնդիրներին: Վերը նշված նպատակները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով պլանավորել և խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ անց անցակցնել կուսակցության համագումար:

Ամբողջական տարբերակն` այստեղ: