Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռից ոտքով գնում է Քննչական կոմիտե

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռից ոտքով գնում է Քննչական կոմիտե, նրա հետևից՝ երթով, շարժվում են քաղաքացիները։

Հիշեցնենք, որ քիչ առաջ փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Աջապահյանը փաստաբանների խմբի հետ պատրաստվում է ներկայանալ ՔԿ՝ մասնակցելու քննչական գործողություններին։

Այս հայտարարությունից հետո նա փորձեց մեքենայով մեկնել, սակայն Մայր Աթոռի տարածքում հավաքված քաղաքացիները արգելեցին նրան հեռանալ՝ փակելով ավտոմեքենայի ճանապարհը։