Կնոջը վիրավորելը՝ առավել ևս նրա սեռը թիրախավորելով, բացարձակ մերժելի երևույթ է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» պատգամավորների միջև ծագած վեճին։

«Կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը՝ առավել ևս նրա սեռը թիրախավորելով ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի նրա անձնական կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է։

Էլ չեմ խոսում այն մասին՝ որքան անընդունելի է, երբ դա արվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ով անմիջական պատասխանատվություն ունի պայքարելու կարծրատիպերի դեմ ու խրախուսելու կանանց դերը որոշումների կայացման գործում։

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որպես իմ գործընկեր, կարևոր ներդրում է ունեցել մեր ծրագրերի իրականացմանըԿանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք»,- նշվում է ՄԻՊ հայտարարությունում։