Հարժիս բնակավայրի խաչմերուկի հատվածում բուք է

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Մ-2 միջպետական ավտոճանապարհի Հարժիս բնակավայրի խաչմերուկի հատվածում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ․ հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։