Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքի փորձաքննության նախնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում: Համալիր փորձաքննության եզրակացությունն ամբողջությամբ ՀՀ Քննչական կոմիտեին կտրամադրվի պայմանագրով սահմանված ժամկետում»,-տեղեկացնում է Հարությունյանը: