ԱՄՆ Պետդեպը կքննի «Գորշ գայլերի»՝ ահաբեկչական կազմակերպություն լինելու հարցը.Ermenihaber

Միացյալ Նահանգների Նևադա նահանգից ընտրված դեմոկրատ պատգամավոր Դինա Թիթուսն ԱՄՆ-ի 2022 թվականի պաշտպանության բյուջեի նախագծում (NDAA) հոդված է, որի համաձայն՝ ԱՄՆ-ի պետական դեպարտամանետը պետք է հետաքննի հետևյալ հարցը․

«Արդյո՞ք գաղափարապաշտների ակումբները (թուրքական «Գորշ գայլերի կազմակերպությունը, թուրքերեն՝ Ülkü Ocakları) համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին, թե՝ ոչ»։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հոդվածն արդեն ընդունվել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովում և պահանջում է, որ նախագծի օրինականացումից հետո 180 օրվա ընթացքում պետդեպարտամենտը հարցի վերաբերյալ զեկույց պատրաստի և ներկայացնի Կոնգրեսին։

Այդ հոդվածն ուժի մեջ կմտնի այն դեպքում, երբ բյուջեի նախագիծը նույնությամբ ընդունվի Սենատում և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից։