Քրիստինա Ագիլերան Երևանում հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Աշխարհահռչակ փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով։ Այս մասին հայտնում է ՀԱՅԱ փառատոնի ֆեյսբուքյան էջը։ 

Նշվում է, որ Ագիլերան «Գրեմմի»-ի վեցակի մրցանակակիր է, երգչուհի, ումից ոգեշնչվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Camila Cabello-ն, Sam Smith-ը, Alessia Cara-ն, Jessie J-ը, Meghan Trainor-ը, Demi Lovato-ն, Ariana Grande-ը և այլք, բազմաթիվ երաժշտական հիթերի հեղինակ և կատարող:

«Հանդիսատեսին սպասվում է շլացուցիչ շոու ծրագիր, անփոխարինելի էմոցիաներ և անմոռանալի հիշողություններ։

Տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 29-ից»,- ասված է հայտարարությունում։