Թուրքիան պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր. Ermenihaber

Շվեդիայի «Դեմոկրատական կուսակցության» անդամ և խորհրդարանի պատգամավոր Բյորն Սոդերը հայտարարել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիան նախ և առաջ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

«Առաջընթաց ապահովելու համար Թուրքիան պետք է առերեսվի անցյալի հետ և դա կլինի Հայաստանի հետ հարարբերությունների կարգավորման առաջին քայլը։

Եվ ցանկացած անհատական քննարկում կամ գործողություն,որը  միտված է կանխելու այսպիսի հանցագործությունները  կնպաստի բոլորի  խաղաղ ապագային»,- նշել է Սոդերը։