Հանրաքվեն լակմուսի թուղթ է՝ ցույց տալու, թե արդյոք նախկին քաղաքական ռեժիմը դեռևս պահպանո՞ւմ է նվազ կենսունակությունը, թե՞ ամբողջությամբ ջախջախված է. փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

«Այնուամենայնիվ, եթե հանրաքվեն կայանա, ապա քաղաքական իմաստով նրա արդյունքները ստվերելու են 2018թ. արտահերթ խորհրդարանարանական ընտրությունների արդյունքները:

Այս համատեքստում, հանրաքվեի նշանակությունը կրկնապատկվում է, քանի որ դրա արդյունքների հիման վրա է կառուցվելու առաջիկա ժամանակաշրջանի քաղաքական օրակարգը՝ դերակատարների հետ միասին…

Այլ կերպ ասած՝ հանրաքվեն լակմուսի թուղթ է՝ ցույց տալու համար, թե արդյո՞ք նախկին քաղաքական ռեժիմը և իր տարբեր սատելիտներ դեռևս պահպանում են իրենց նվազ կենսունակությունը, թե՞ ամբողջությամբ ջախջախված են:

Այս գործընթացը լինելու է քաղաքական դաշտը մաքրելու, նոր հանրային ու քաղաքական ուժերի համար մեկնարկի, ճիշտ դիրքավորման և առաջիկա տարիների համար էական դերակատարություն ունենալու առանցքային միջոց և հնարավորություն…»։

Այնուամենայնիվ, եթե հանրաքվեն կայանա, ապա քաղաքական իմաստով նրա արդյունքները ստվերելու են 2018թ. արտահերթ…

Gepostet von Norayr Norikyan am Samstag, 8. Februar 2020