ՀՀ-ում կան մարդիկ, որոնք հատկապես այսօրվա ադրբեջանական հուժկու հարձակմանը զուգահեռ, սկսել են ներքին գործողություն. հրապարակախոս

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է.

«Բնականաբար ներքաղաքական բաներից չեմ գրելու էս օրերին:
Չնայած սա ներքաղաքական էլ չի:
Պարզապես նշեմ:
Արձանագված է արդեն, որ ՀՀ-ում կան մարդիկ, գուցե ասենք՝ խմբեր, որոնք հատկապես այսօրվա ադրբեջանական հուժկու հարձակմանը զուգահեռ, սկսել են ներքին գործողություն:
Արդեն կասկածից վեր է, որ սա ոչ թե պատահականություն է այլ համատեղ գործողություն, որի մեջ մասնակցում են նշված անձինք և Իլհամ Ալիևը: Նրանք քաշում են զուգահեռ թեզեր, և դա պատահականությամբ բացատրել արդեն անհնար է:
Արձանագրված են բոլորը:
Պատերազմի սկզբի ժամեր անց՝ դեռ սեպտեմբերի 27-ին իմ գրած առաջին գառման մեջ՝ ակնարկել եմ նման զարգացման հնարավորությունն ու դրա հետևանքները:
Անուններ և հղումներ չեմ տալու՝ ինքներդ տեսնում եք ամեն բան:
Բայց արձանագրվում են բոլորը: Այդ թվում նրանք, ում թվում է, որ բան չենք նկատում:
Հաղթանակից հետո, անխուսափելի հաղթանակից հետո, այս հարցով այլևս ոչ թե պետք է հանրությունը զբաղի, այլ պետությունը»: