Մեր նպատակը իշխանափոխությունը չէ. դաշնակցական պատգամավոր

«Հայաստան» դաշինքի մի խումբ անդամներ այսօրվա երթը սկսել են Ապարանից: Ներկայացնելով երթի նպատակները իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել է.

«Շարժվում ենք դեպի Երևան, որպեսզի Հայաստանը չդառնա թուրքի ու ադրբեջանցու ճորտ, որպեսզի Հայաստանը վերագտնի իր փառքն ու հզորությունը: Ժողովուրդը մեզ հետ է, մենք նրա հետ:

Մեև նպատակը իշխանափոխությունը չէ, մեր նպատակը Հայաստանն է, մեր նպատակը Արցախն է, ազատ անկախ և միացյալ Հայաստանի ստեղծումն է: Մենք վճռական ենք, և մենք կհաղթենք»