Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 հայազգի զինծառայողի․ Ազատություն

Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 հայազգի զինծառայողի, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջփոցները վկայակոչելով Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունը, գրում է «Ազատությունը»։

Գերատեսչությունը նշում է, որ հայկական կողմին փոխանցված հայ զինծառայողները «ձերբակալվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ պետական սահմանի Քելբաջարի ուղղությամբ հայկական զինված ուժերի սադրանքը ճնշելու ժամանակ»: