Եթե Արցախում ռազմական ներկայության համար Մոսկվային պետք էին Թուրքիան ու Ադրբեջանը, ապա այնտեղ մնալու համար Մոսկվային պետք է ԱՄՆ-ն․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ ռուսաստանցի նոր համանախագահը ճանաչողական այց էր կատարել Բաքու՝ օգոստոսի 30-ին, նյութ գրեցի, թե արդյո՞ք նա Երեւան այցից բացի՝ որն անկասկած լինելու էր, կլինի նաեւ Ստեփանակերտում կամ թեկուզ Երեւանում կհանդիպի Արցախի նախագահին:

Եվ ահա, երեկ ռուսաստանցի համանախագահը հանդիպել է Արցախի նախագահին, Երեւանում: Բայց, այս դեպքում թերեւս ավելի կարեւոր է այն, որ եղել է հանդիպում, թեկուզ Երեւանում: Իհարկե շատ կարեւոր է, թե ինչ օրակարգ ունի հանդիպումը, թեեւ կարծում եմ, որ առնվազն այդ հանդիպումը չէր ունենա առանձնապես «բախտորոշ» օրակարգ: Ըստ այդմ, տվյալ պարագայում կարեւոր է, որ այն եղել է եւ ռուսաստանցի համանախագահը ճանաչողական այցի շրջանակի փաստացի «ճանաչել» է նաեւ Արցախի քաղաքական ղեկավարությանը, եւ սա «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» ձեւակերպման առնչությամբ Բաքվի հայտնի դժգոհության ֆոնին:

Ինչ խոսք, բոլորովին պետք չէ բացառել, որ ռուսները կարող են այդպիսով ընդամենը իրենց «գինը բարձրացնել» թուրքերի կամ ադրբեջանցիների համար: Մյուս կողմից, ինչպես նշել եմ, եթե Արցախում ռազմական ներկայության համար Մոսկվային պետք էին Թուրքիան ու Ադրբեջանը, ապա այնտեղ մնալու համար Մոսկվային պետք է ԱՄՆ:

Իսկ ԱՄՆ-ին թերեւս պետք է, որ այնտեղ մնա Ռուսաստանը, որպեսզի չխախտվի ամերիկյան քաղաքականության համար առանցքային դարձած «բաղադրիչներից. մեկը՝ ռուս-թուրքական փոխզսպման մեխանիզմը:Որքան էլ մենք պնդենք ռուս-թուրքական դաշինքի մասին, իրականում որքան այդ երկրները մերձենում են, այնքան նրանք սկսում են խանգարել միմյանց: Մի բան, ինչին փորձել են ձգտել ամերիկացիները այն բանից հետո, երբ հստակ էր, որ Ռուսաստանը գնում է Արեւմուտքի հետ առճակատման: ռազմավարությամբ:

Այդ է հիմնական մոտիվներից մեկը, որ ԱՄՆ սկսել է չզսպել Թուրքիային եւ թույլ տալ, որ Աննկարան հասնի ՌԴ համարժեք քաշային կատեգորիայի, եւ ինչ որ իմաստով անգամ անցնել առաջ, նկատի ունենալով Ռուսաստանի մերձավոր սահմաններին եւ սահմանից ներս գերզգայուն՝ թյուրքական տարրի հանգամանքը»: