Ժիրինովսկին չի մահացել․ Վոլոդինը հերքել է լուրը

ՌԴ Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինի հայտարարությունը Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին, գրում է  РИА Новости-ն։


«Ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջությամբ, նա ողջ է, վիճակը իսկապես ծանր է։ Այսօր նրան համակարգչային տոմոգրաֆիա են արել։ Մենք անհանգստանում ենք նրա համար, բժիշկները պայքարում են նրա համար։ Մեծ ընկեր։ Մաղթենք նրան շուտափույթ ապաքինում»,- գրել է քաղաքական գործիչը Telegram-ի ալիքում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Ժիրինովսկին կյանքից հեռացել է։