«Ի՞նչ շահեր են սպասարկում այդ չորս ոչ իշխանական ուժերը». Աշոտյանն` ամեն ինչի մասին

«Ի՞նչ շահեր են սպասարկում այդ չորս ոչ իշխանական ուժերը». Աշոտյանն` ամեն ինչի մասին
«Ի՞նչ շահեր են սպասարկում այդ չորս ոչ իշխանական ուժերը». Աշոտյանն` ամեն ինչի մասին

«Կառավարությունը չափից ավելի պատասխանատու պետական մարմին է, որպեսզի քաղաքական շահարկումների կամ նեղ կուսակցական հաշվարկների բավարարման ալիքի վրա քայլեր ձեռնարկվեն, և տրվի ինչ-որ մի՝ այս պահին ընդհանարապես ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ սոցիալական հիմքեր չունեցող գործընթացի»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝  անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների նախաձեռնությանը: 

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները նախաձեռնել են կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց՝ կապված հայ-ռուսական գազային համաձայնագրերի «մութ» գործարքների հետ:

Արմեն Աշոտյանը նշեց, որ հասկանալի չէ, թե իրականում ինչ շահեր են սպասարկում այդ չորս ոչ իշխանական ուժերը, որովհետև քաղաքական տարրական գիտելիք ունեցող մարդկանց համար ակնհայտ է, որ եթե անգամ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տա, հաջորդ կառավարությունը նույնպես ձևավորելու է խորհրդարանական մեծամասնությունը, այն է՝ ՀՀԿ գումարած ՕԵԿ կուսակցությունները:

«Եթե ոչ իշխանական ուժերն ուզում են իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ լուծել, դա ուրիշ բան է, նրանք համագործակցում են իշխանության հետ, հետևաբար, ցավով պետք է նշեմ այս դեպքում, որ մենք չունենք ընդհանրապես ընդդիմություն հասկացությունը: Եթե այդպես չէ, ապա ընդհանրապես հասկանալի չէ այս գործըթնացի քաղաքական տրամաբանությունը, որովհետև եթե այդ ուժեը ցույց տալու ինչ-որ բան ունեն իրենց ընտրազանգվածին կամ փորձում են սոցիալական-հասարակական շարժումները դարձնել իրենցը, ապա այս դեպքում վստահ եմ, որ քաղացիական հասարակության ինստիտուտները, ակտիվիստները թույլ չեն տա, որևպեսզի որևէ մեկի քաղաքական դրոշ ծածանվի ակտիվ քաղացիների սահմանադրական իրավունքների հրապարակային գործըթնացին»,- ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ այլ տարբերակ էլ է մտքով անցնում.

«Կարող է մեջները կան քաղաքական ուժեր, որ ուզում են վերադառնալ կոալիցիա, ուղղակի Տիգրան Սարգսյանի անհատանական կերպարն է իրենց խոչընդոտում դա անելու»:

ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաև կենսաթոշակային կուտակային համակարգին՝ նշելով, որ առաջինը, ծանոթ չէ ոչ մի եվրոպական երկրի օրինակի, որտեղ կեսնաթոշակային բարեփոխումներն անցել են առանց հանրային բուռն քննարկումների:

«Ես տեսնում եմ երկու տեսակի անվստահություն այն մարդանց մոտ, որոնք ազնվորեն մեզ քննադատում են: Առաջին՝ անվստահություն կառավարության նկատմամբ, ինչը փաստարկ է, որը շատ հեշտ հակադարձվում է, որովհետև 40 տարվա ընթացքում վստահաբար կառավարություններ են փոխելու: Եվ եթե անվստահություն կա այդ հատվածի մոտ կոնկրետ այս կառավարության նկատմամբ, ապա այդ անվստահությունը չի կարելի պրոյեկտել 40 տարիների ընթացքում ձևավորվելիք կառավարությունների հետ: Չէ՞ որ գուցե մի օր իրենք գան իշխանության և իրենք լինեն կառավարություն: Մեզանից ոչ ոք չի պատրաստվում 40 տարի մնալ վարչապետ ու նախարար»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ երկրորդ շահարկումն այն է, որ անվստահություն կա պետության նկատմամբ:

«Սա ավելի դաժան մեղադրանք է, որովհետև եթե մենք չենք վստահում Հայաստանի Հանրապետությանը՝ որպես գոնե 50 տարվա ընթացքում հեռանկար ունեցող, իր գոյությունը պահպանող քաղաքական, տնտեսական ուրույն միավոր, ապա ինչո՞ւ ենք ապրում մեր երկրում, ինչո՞ւ ենք մեր երեխաներին տանում դպրոց, ինչո՞ւ ենք ստեղծում համալսարաններ, վերցնում անձնագրեր, բիզնես դնում, քաղաքականությամբ զբաղվում, անհասկանալի է: Եթե չեք հավատում պետությանը, որտեղ ապրում եք և հիմանդրել եք, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ եք հավատում այս պետությանը մնացած բոլոր գործառույթներում՝ հարկ մուծելուց մինչև երեխաներին դպրոց տանելը կամ ամուսնացնելը, և չեք հավատում հենց կուտակայնի հետ կապված խնդրին»,- ասաց նա:

ՀՀԿ փոխանախագահն անդարադառնալով Մարտի 1-ին խնդրին՝ նշեց.

«Ցավում եմ, որ ՀԱԿ կոչվող անհասկանալի կուսակցությունը, ուժը, խմբակցությունը, չեմ հասկանում ինչի մասին է խոսքը, այս վեց տարիների ընթացքում որևէ այլ քաղաքական կապիտալ չի կուտակել իր համար, քան այդ ողբերգական  դեպքերի ընթացքում մահացած մարդկան արյունն ու հիշատակն է»:

Նա նշեց, որ սա քաղաքական սնանկության ամենաակնառու դրսևորումներից է:

Աշոտյանը նշեց, որ հիշում է , թե ինչպես էր ՀԱԿ պարագլուխներից մեկը բանակցում Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցչի հետ և փաստացի սակարկում էր Մարտի 1-ի իրադարձություններն ու զոհերի հիշատակը: Նա նշեց, որ Նիկոլ Փաշինայնն իրավունք ունի Մարտի 1-ի գիշերը գիշերելու այդ ողբերգական իրադարձությունների հրապարակում, սակայն դրա իրավունքը ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը չունի:

«Լևոն Տեր Պետրոսյանը չունի, պատկերացնո՞ւմ եք, եթե բոլորը Լևոնի նման այդ գիշերը դիմավորեին՝ մարդա իրա տանը»,- նշեց նա:

© Medialab.am