Անդրանիկ Փիլոյանը եւ Մարի Ֆրեդրիքսոն Վելասկեսը քննարկել են «Թվինինգ» ծրագրի ընթացքը

Այսօր՝ մարտի 17-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է «Թվինինգ» ծրագրի անդամ պետության (ԱՊ) կողմից ղեկավար տիկին Մարի Ֆրեդրիքսոն Վելասկեսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Թվինինգի» ռեզիդենտ խորհրդատու Ջոն Անդերսենը:

Կողմերը քննարկել են Բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված «Թվինինգ» ծրագրի ընթացքը:

Նախարար Փիլոյանը կարևորել է ԵՄ կողմից Շվեդիա-Լիտվա համատեղ գործունեության կարգով իրականացվող այս ծրագիրը՝ Հայաստանն ավելի դիմակայուն երկիր դարձնելու և տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա նվազեցնելու նպատակադրման տեսանկյունից:

Նշվել է, որ ծրագրի իրականացման ուղղությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության շահառու ստորաբաժանումների և Ռեզիդենտ համակարգողի միջև աշխատանքային կարգով պարբերաբար տեղի են ունեցել այցեր, հանդիպումներ, մշակվել և ծրագրի բաղադրիչների ղեկավարների քննարկմանն է ներկայացվել Գործողությունների պլանի նախագիծը։

Քննարկվել են նաև ծրագրի արդյունավետ իրագործման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։