Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժանագին մանիպուլյացիաներով․ ՔՈ հայտարարությունը

Քաղաքացու որոշում կուսակցության հայտարարությունը

Հունիսի 8-ին ընտրություններին մասնակցող ևս 9 կուսակցությունների հետ հայտարարել էինք, որ նախընտրական ցուցակներում առաջին համարների հանրային բանավեճը բոյկոտում ենք մասնակիցների ընտրության անարդար սկզբունքի պատճառով։

Այսօր՝ 14․06․2021թ․, Հանրային Հեռուստաընկերությունից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։ Քաղաքացու որոշում կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը զանգահարել է բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և, ըստ այդմ, Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժանագին մանիպուլյացիաներով։

Այսպիսով, բոյկոտող կուսակցությունները և դրանց առաջին համարներն են, որոնք վերահավաստել են իրենց ստորագրությունը․

1․ Ազատական կուսակցություն / Սամվել Բաբայան

2․ Ազգային Օրակարգ / Արա Հակոբյան

3․ Արդար Հայաստան / Նորայր Նորիկյան

4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան

5․ Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան

6․ Մեր տունը Հայաստանն է կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան

7․ ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն / Լուսինե Ավագյան

8․ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք /Արման Բաբաջանյան

9․ Քաղաքացու որոշում ՍԴԿ / Սուրեն Սահակյան

Զարթոնք կուսակցությունը, ի դեմս Արա Զոհրաբյանի չի միացել հայտարարությանը, սակայն, վերահաստատում է միևնույն հիմքերով բանավեճը բոյկոտելու իր դիրքորոշումը։ 

Բոյկոտին չմիացած կուսակցություններին ևս կոչ եմ անում միանալ դրան և բարձրացնել արդարության ձայնը՝ չտրվելով իրենց պարտադրված կանոններին։