Բա ո՞ւր էր ԱԱԾ-ն, երբ Հայաստանում բանակը թալանվեց․ Նինա Կարապետյանց

Բա ո՞ւր էր ԱԱԾ-ն, երբ Հայաստանում բանակը թալանվեց․ Նինա Կարապետյանց
Բա ո՞ւր էր ԱԱԾ-ն, երբ Հայաստանում բանակը թալանվեց․ Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Զզվել եմ թավիշից։

Եթե նոր իշխանությունները «հարցեր» չունեն տալու ԱԱԾ-ին «արած-չարածների» մասին, ուրեմն «ավանդույթի» համաձայն «թշնամիներ են» փնտրելու իրավապաշտպանների շրջանում։

Քանի իշխանությունները թավշում են, ես հարցեր ունեմ։

Բա ո՞ւր էր ԱԱԾ-ն, երբ Հայաստանում

– ԱԺ-ի դահլիճում բարձրաստիճան պաշտոնյաներ գնդակահարվեցին, ԲԱ ԿԱՆԽԵԻՔ/ԲԱՑԱՀԱՅՏԵԻՔ

– Սահմանադրական կարգը տապալվեց, ԲԱ ԿԱՆԽԵԻՔ/ԲԱՑԱՀԱՅՏԵԻՔ

– Ընտրություններին փեշով փողեր բաժանվեց, ԲԱ ԿԱՆԽԵԻՔ/ԲԱՑԱՀԱՅՏԵԻՔ

– Սպանված Զինվորների գործերը կոծկվեցին, ԲԱ ԿԱՆԽԵԻՔ/ԲԱՑԱՀԱՅՏԵԻՔ

– Մեկը մյուսին միլիոնով կաշառք տվեց, ԲԱ ԿԱՆԽԵԻՔ/ԲԱՑԱՀԱՅՏԵԻՔ

– Բանակը թալանվեց, ԲԱ ԿԱՆԽԵԻՔ/ԲԱՑԱՀԱՅՏԵԻՔ

– Հայաստանի շահերից չբխող պայմանագրեր կնքվեցին, ԲԱ ԿԱՆԽԵԻՔ/ԲԱՑԱՀԱՅՏԵԻՔ

– սրա-նրա թուլեքը միլիոնատեր դարձան, ԲԱ ԿԱՆԽԵԻՔ/ԲԱՑԱՀԱՅՏԵԻՔ

– ճանապարնհներ կառուցելու միլիոնով փող մսխվեց, ԲԱ ԿԱՆԽԵԻՔ/ԲԱՑԱՀԱՅՏԵԻՔ

Թե մինչև հեղափոխություն սրանք Հայաստանի անվտանգության խնդիրներ չէին։ 
Էս ու շատ ուրիշ գործերով ԱԱԾ-ի պահվածքը վիրավորակա՞ն չէր սպայի ուսադիր կրողների համար։

Դէ ուրեմն լավ իմացեք՝
ԱԱԾ-ն «մատ թափ տալու» բարոյական իրավունք չունի։
Հ․Գ
Դուք հըլը ձեր կորած թղթերը գտեք, հետո կխոսանք»