«Ես դեռ գտնում եմ, որ Երևանը չպետք է ունենա գլխավոր ճարտարապետ». Սարհատ Պետրոսյան

«Ես դեռ գտնում եմ, որ Երևանը չպետք է ունենա գլխավոր ճարտարապետ». Սարհատ Պետրոսյան
«Ես դեռ գտնում եմ, որ Երևանը չպետք է ունենա գլխավոր ճարտարապետ». Սարհատ Պետրոսյան

«Իմ դիրքորոշումը չի փոխվել և ես դեռ գտնում եմ, որ Երևանը չպետք է ունենա գլխավոր ճարտարապետ»:

Նման գրառում է կատարել Կադաստրի կոմիտեի նախագահ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը` հիշեցնելով իր նախկին հարցազրույցներից մեկը:

Միաժամակ, Պետրոսյանը գրել է, թե «եթե ինչ-որ պատճառով կա քաղաքական որոշում, կամ պարզապես իներցիայով պահում ենք մեր ոլորտի մասնագիտական միավորները, կամ պաշտոնները», ապա ինքը միայն ուրախ է, որ Արթուր Մեսչյանին է վստահվել Երևանի գլխավոր ճարտարապետի խորհրդակցական պաշտոնը: Մեսչյանն, ըստ Պետրոսյանի, իր սերնդակից ճարտարապետներից ամենասկզբունքայիներից է եղել ու անտի-թայֆա (կարդալ անտի-խունտա)։

«Ես միայն ուրախ եմ, որ նրան պետք է ժամանակ առ ժամանակ համոզեմ ու ապացուցեմ, որ նա պետք է լինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը ու վստահ եմ, որ հենց ինքն ինձ լավագույնս կհասկանա»,- գրել է Պետրոսյանը։