Սուբվենցոն ծրագրով Սարուխան համայնքում կասֆալտապատվի երկու փողոց եւ մեկ փակուղի

 2021 թվականին սուբվենցիաներ ստանալու համար Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել 136 ծրագիր, որոնցից 11-ն արդեն 2021 թվականի մայիսի 18-ին կայացած նիստի ընթացքում հավանության են արժանացել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, հաստատված ծրագրերի թվին է պատկանում Սարուխան համայնքի Իսահակյան եւ Թեհլերյան փողոցների ու Գ. Դարբինյան փակուղու ասֆալտապատումը, որոնց շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարվել է: 

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 46 միլիոն 739 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 21 միլիոն 32 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 14,3 տոկոսը կամ 6 միլիոն 706 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը, 40,7 տոկոսը կամ 19 միլիոն դրամը՝ համայնքի բարերարը։

Ասֆալտապատվող ճանապարհների երկարությունը կազմելու է շուրջ 1200 գծամետր, ընդհանուր մակերեսը՝ 6000 քառակուսի մետր։