Երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Ֆեյսբուքի էջում գրառման միջոցով անդրադարձել է ժամկետային զինծառայողի կողմից զորամասը լքելու դեպքին:

«Անկախ նրանից ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝  Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն մի քանի օր է, ինչ ժամկետային զինծառայողներից մեկն ինքնակամ լքել է զորամասը և նրանից որևէ լուր չկա: