Ինչո՞ւ չկարողացան հասնել քաղաքապետի հրաժարականին և հեռացրեցին իմպիչմենտով․ Գրիգոր Երիցյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչո՞ւ չկարողացան հասնել քաղաքապետի հրաժարականին և հեռացրեցին իմպիչմենտով:

– Քաղաքապետարանում ամիսներ շարունակ ձգվող ԱԱԾ և ՊՎԾ ստուգումների արդյունքում ոչինչ չգտան, որով շանտաժի կենթարկեին:

– Քաղաքապետն իր պաշտոնավարման ընթացքում չի կատարել բարձրաստիճան պաշտոնյաների օրենքից դուրս խնդրանքները, հրահանգներն ու պատվերները, որոնք այսօր կարող էին իր դեմ օգտագործվել:

– Հրաժարական տալու պահանջը մերժվել է, քանի որ պահանջողները մի քանի հոգի են եղել, իսկ հիմքը՝ կուսակցական:

– Քաղաքապետի վրա չեն ունեցել այն լծակները, որոնք ունեն մյուս համայնքների ղեկավարների վրա:

– Չեն կարողացել քրեական գործերով վախեցնել: Եթե կարողանային առանց իմպիչմենտի հեռացնել, բացառվում էր, որ հանրության աչքի առաջ անվստահության խայտառակ գործընթաց սկսեին»։