«Սևան» ՔԿՀ ծառայողները կանխել են դրոնի միջոցով արգելված իրի փոխանցումը

Հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, դիտաշտարակներում ծառայություն իրականացնելիս, նկատել են անօդաչու թռչող սարք և արգելված իրերի հնարավոր ներնետման մասին ահազանգել հիմնարկի համապատասխան բաժին:

Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղանքի զննություն, ինչի արդյունքում ժամը 00:45-ի սահմաններում արգելագոտու խոտածածկին հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որին ամրացված է եղել կրակայրիչի լուսարձակ: Փաթեթում առկա է եղել սպունգով փաթաթված բջջային հեռախոս:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: