Գրքի բարեգործական աճուրդ Երեւանում

Հայաստանի սփյուռքի նախարարությունը եւ «Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնը մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, կազմակերպում են բարեգործական ակցիա` «Գրքի աճուրդ», որի ժամանակ ձեռք բերված գրքերն ու դիտակտիկ նյութերը ուղարկվելու են սփյուռքի հայ համայնքներին:

Միջոցառումը տեղի կունենա Կարապի լճի հարեւանությամբ գտնվող Ռիչ սրճարանում: Աճուրդի են ներկայացվելու նոր հրատարակված գրքեր, որոնց հասույթից ձեռք են բերվելու մանկական գրականություն եւ դիտակտիկ պարագաներ: Վաճառվող գրքերի մեկնարկային գինը սկսվում է 3000-5000 դրամից:

Գրքի բարեգործական աճուրդի արդյունքում ձեռք բերված մանկական պատկերազարդ գրքերը ուղարկվելու են սփյուռքի հայ համայնքներին: Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 055465681:

© Medialab.am