ԻՔՄ-ն հանցագործության մասին հաղորդումներ է պատրաստում Հայկ Մարությանի հետևյալ հայտարարությունների մասով. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ հեղափոխության արժեքների ու ինստիտուցիոնալության դեմ հաղթարշավը անցել է նաև քրեական օրենսգրքի արգելքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդումներ է պատրաստում Հայկ Մարությանի հետևյալ հայտարարությունների մասով.

1. Երևանի քաղաքապետին՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար՝ քաղաքապետարանի աշխատակիցներին աշխատանքից ազատման պահանջներով զանգերի մասով:

2. Երևանի քաղաքապետին՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինի շինությունները օրինականացնելու հորդորով զանգերի մասով»: