Շոյգուն Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը

Հեղինակ MediaLab

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վստահ է՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը կպահպանվի նաև առաջիկայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Շոյգուն հայտնել է նոյեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պատմական հայտարարությունից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն այն 23 պահակակետում են, որոնք որոշվել էին:  Շփման գոտում անվտանգություն ապահովելու նպատակով վերահսկղության տակ են առնվել հիմնական մայրուղիները: Սկսվել է փախստականների վերադարձի գործընթացը: Մեր աշխատանքն արդյունքներ է տալիս: Այս ընթացքում հրադադարը պահպանվում է, և ես վստահ եմ, որ այդպես կլինի նաև հետագայում»,-նշել է ՌԴ պաշտպանության նախարարը: