«Ես իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն»․ Գագիկ Ծառուկյան. Factor

Ես որևիցե մեկին կաշառք չեմ տվել, այդպիսի բան որևիցե մեկը չի կարող ապացուցել»,- այս մասին այսօր դատարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։  Դատախազն ավելի վաղ ընթերցել էր Ծառուկյանի մեղադրանքը, համաձայն որի՝ վերջինը կազմակերպել է Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալը։

Ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզում 171 մլն դրամ ընտրակաշառք է տրվել՝ 17 հազար քվեի համար։  «Ընտրություն է, բոլորս էլ գիտենք, որ գումարները նախատեսված է կենտրոնական գրասենյակում, որ ասենք՝ վառելիք է, աշխատավարձ է, օգնություն է, բենզին է, վարձավճար է»,- ասաց Ծառուկյանը։