Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

«Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 26-ին, 28-ի ցերեկը, 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:

Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 26-ին, 28-ի ցերեկը, 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, 25-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանն հունվարի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ»: