Մինչը տարեվերջ Տավուշի մարզում կառուցվի 16 կմ երկարությամբ ջրագծեր, որը կոռոգի և կբարելավի ավելի քան 400 հա գյուղատնտեսական տարածք․ Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ մարզի ոռոգման ենթակառուցվածքների զարգացումը դիտվում է որպես ռազմավարական ուղղություն։

«Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն ՀայաստանինԱյս հարցը շատ ենք քննարկել հատկապես հուլիսյան մարտերից հետո։ Իմ խնդրանքով և հիմնավորումներով Հովնանյան հիմնադրամը, Կլոր սեղան հիմնադրամը, Պահապան հիմնադրամը, Լիլիա Շաքարյանը և Անյա Թերքոթը աջակցեցին Տավուշի ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներին, որի շնորհիվ մինչև տարեվերջ կկառուցենք 16 կմ երկարությամբ ջրագծեր, որը կոռոգի և կբարելավի ավելի քան 400 հա գյուղատնտեսական տարածք։ Ծրագրերը պետք է շարունակվեն մեծ թափով։

Ընդամենը նախատեսում ենք 76 ծրագրեր, որից 15-ը ջրամբարաշինություն։ Ոռոգման ազդեցությունը բազմապատիկ է գյուղատնտեսական հասույթի, տնտեսությունների եկամտաբերության, վերամշակման հնարավորությունների և տնտեսական ակտիվության վրա։ Այն նաև խոշոր բնապահպանական և ռազմավարական նշանակություն ունի»։

Ռազմավարական ուղղություն՝ ՈՌՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ – Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն…

Posted by Հայկ Չոբանյան / Hayk Chobanyan on Tuesday, December 1, 2020