Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ։

Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով մայիսի 5-ին 5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ծավալվել է զորամիավորման կառավարման կետը, բացազատվել են կապի հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: