Լավագույն տավղահարներից մեկը՝   Քսավիեր դե Մեստղը, գալիս է Երևան

Նոյեմբերի 12՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում  «Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը և տավիղահար Քսավիեր դե Մեստղը:

Քսավիեր դե Մեստղը  մեր օրերի լավագույն տավղահարներից մեկն է։

2008 թվականից ի վեր, դե Մեստղը եղել է Սոնի Մյուզիքի բացառիկ երաժիշտ։ Նա իր առաջին ալբոմի՝ Դեբյուսիին նվիրված Nuit d’Etoiles-ի համար արժանացել է Echo Klassik մրցանակի՝ որպես լավագույն կատարող։ Հետագայում նա թողարկում է նաև բարոկկո երաժշտություն ներկայացնող Hommage à Haydn (2009), Aranjuez (2010) and Notte Veneziana (2012) ալբոմները՝ հյուսելով մի հիանալի երգացանկ։ Իր վերջին թողարկումների թվին է պատկանում Դիանա Դամրաուի հետ իր ելույթները, Իվոր Բոլտոնի և Զալցբուրգի «Մոցարտեում»-ի հետ Մոցարտի 19-րդ դաշնամուրային կոնցերտի (K.459) իր փոխադրման կատարումը (Մոլդովա, 2015), սլավ կոմպոզիտորների՝ սոլո տավղի համար գրված ստեղծագործությունները, ինչպես նաև Ուիլլիամ Քրիստիի և «Ար Ֆլորիսան» անսամբլի հետ իր «La Harpe Reine» (2016) ելույթների DVD տեսասկավառակը:

Ծնված լինելով Տուլոնում՝ դե Մեստղը քնար նվագել սովորել է Վասիլիա Բրիանոյի հետ՝ տեղի կոնսերվատորիայում։ Իր կատարողական կարողությունները նա հետագայում կատարելագործել է Փարիզում՝ Քեթրին Միշելի և Ժակլին Բորոտի հետ: Նա նաև սովորել է Փարիզի «Sciences Po» (Քաղաքագիտության փարիզյան ինստիտուտ), իսկ հետո Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում: 1998-ին նա արժանացել է իր առաջին մրցանակին՝ ԱՄՆ-ի Բլումինգտոնի քնարի հեղինակավոր միջազգային մրցույթում և նույն թվականին դարձել առաջին ֆրանսիացի երաժիշտը, որն ընդունվել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ։

Նա 2001 թ․-ից դասավանդում է Համբուրգի արաժշտական ավագ դպրոցում։

Տավղահարը նվագում է  Lyon & Healy գործիքի վրա։