Արման Մուսինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակի մասին

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության անդամ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Սոցցանցերում և լրագրողական շրջանակներում լուրեր են տարածվում Նախագահ Տեր-Պետրոսյանի առողջական վիճակի վերաբերյալ: Տեղեկացնում եմ, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Նախագահը ողջույններ է հղում իր առողջությամբ հետաքրքրվողներին»: