Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր ֆեյսբուքյան էջոմ գրում է․

«Այսօր Ազգային Ժողովում հանդիպեցի Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Որպես Հայաստան֊ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար՝ մեծապես կարևորեցի միջխորհրդարանական համագործակցությունը Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում։ Հատուկ անդրադարձ կատարեցի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցին և Ադրբեջանի սադրիչ գործողություններին, որոնց արդյունքում հոկտեմբերի 8֊ին Շուշիի մոտակայքում սպանվեց քաղաքացիական անձ և մի քանիսը վիրավորվեցին։

Կարևորեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։ Դեսպանը նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու են սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ոլորտներում, և միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը էապես կարող է նպաստել արդյունավետ համագործակցության խորացմանը»։