Եղանակը Հայաստանում

Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0-2 աստիճան ցրտի սահմաններում։ Այդ մասին տեղեկացնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից:

Երևանում այսօր ցերեկը, մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր, 29-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով: