Կանայք ևս կարող են մարտական պատրաստություն անցնել, մշակում ենք համապատասխան ծրագիր. Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատաստություն: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարն ասել է, որ այս ծրագիրը կլինի ըստ ցանկության, իսկ հագուստը կանանց կտրամադրվի:

Պապիկյանին լրացրեց վարչապետը՝ ընդգծելով, որ մարտական պատրաստության հավաքները պետք է վերաբերի նաև կանանց, բայց գուցե քիչ ժամկետով: «Եթե մենք ասում ենք հավաքները պարտադիր են բոլորի համար, ուրեմն դրանք պարտադիր պետք է լինեն կանանց համար ևս: Չեմ ասում միանգամից, բայց փուլ առ փուլ պետք է հասնենք դրան, պետք է պայմաններ ստեղծենք դրան հասնելու համար: Անհրաժեշտ ենթակառուցվածքներ կստեղծենք այդ ծրագիրն իրականացնելու համար: Զենքին տիրապետելը նույնպես գիտելիք է և կարծում եմ՝ ոչ մեկին չ խանգարի», -հավելել է վարչապետը: