Ուրցաձոր գյուղում տեղի է ունեցել պայթյուն. կա մեկ զոհ

Հունիսի 25-ին, ժամը 11։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու մոտակայքում գտնվող տնակում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։